?

Log in

No account? Create an account
Previous Entry Share Flag Next Entry
(no subject)
лис
koreolan

Originally published at Koreolan. You can comment here or there.

Սկսեցի կարդալ “Դիլիջան” միջազգային դպրոցի նախաձեռնողների բաց նամակը Հանրային Խորհրդին: Արդեն երկրորդ պարբերությունից սկսած պարզ դարձավ, որ շատ հետաքրքիր էկզեմպլյար է: Այսպես, նամակի հեղինակները գրում են, որ “Հայաստանը և հայ ազգը իրենց հետագա զարգացման տեսլականը որոշելու համար պետք է մի քանի հարցերի պատասխանեն” – սա, իհարկե, այդպես է, բայց տեսնենք թե ինչ հարցեր են դրանք, ըստ նամակի հեղինակների.

1. Արդյո՞ք հայ ժողովուրդը ցանկանում է բարգավաճել և զարգանալ, թե՞ ցանկանում է գոյատևել: – Որևէ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել, թե ինչով են իրար հակասում թե շաղկապից առաջ և հետո ընկած մասերը: Սա ի՞նչ արհեստական և կեղծ այլընտրանք է:

2. Արդյո՞ք Հայաստանը կամենում է ներգրավվել համաշխարհային գործընթացներում, թե՞ գերադասում է մնալ որպես մեկուսացված պետություն` իր օրենքներով և կանոններով` ուշադրություն չդարձնելով իր սահմաններից անդին ընթացող համաշխարհային գործընթացների վրա: – Ստացվում է, որ “իր օրենքներով և կանոններով” պետությունը մեկուսացվա՞ծ պետություն է: Իսկ ես` միամիտս, մինչ այսօր կարծում էի, որ դա սուվերեն պետություն է: Կամ միգուցե սուվերեն և մեկուսացված բառերը հոմանիշներ են ու ես չե՞մ իմացել: Ոչ, դրանք հոմանիշներ չեն և իր օրենքներով ապրող պետությունն էլ կոչվում է սուվերեն պետություն: Թե ինչու են հեղինակները խառնել այս բառերը, թողնենք իրենց խղճին: Իսկ ես, ինձ թույլ կտամ միայն փաստել, որ ոչինչ չի խանգարում սուվերեն պետությանը ներգրավված լինել համաշխարհային գործընթացներում և այնտեղ ամեն գնով պաշտպանել իր շահը, ավելին` բոլոր պետությունները վարվում են այդպես: Նկատեմ նաև, որ սեփական տան դռանը կողպեք ունենալը, մարդուն չի մեկուսացնում իր հարևաններից, բայց ապահովում է մարդու բնակարանի որոշակի անվտանգություն:

Քանի որ, ինչպես վերը նշեցի, հեղինակներն իրենց հարցադրումներում, ըստ էության, կեղծիք էին թույլ տվել /միգուցե պատահաբար, միգուցե միտումնավոր/, ապա միանգամայն բնական է սպասել, որ այդ հարցադրումներից արված եզրահանգումները կարող են լինել սխալ և նույնիսկ անհեթեթ: Եվ այդպես էլ կա. հեղինակները խոսում են ինչ-որ 2 մոդելների մասին. զագրանալ vs. գոյատևել, ներգրավվել աշխարհի գործընթացներին vs. մեկուսանալ: Այս հակասություններից առաջինը արհեստական է, իսկ երկրորդը կեղծված: Եվ հետևաբար որևէ 2 մոդելի մասին խոսք անգամ չկա:

Անցնենք առաջ: Հաջորդ էտապում նամակի հեղինակները փորձում են բացարտել մեզ, թե իրենք ինչքան լավն են: Ստեղծվել է “Հայաստան-2020″ նախագիծը, որի շրջանակներում կատարվել են վերլուծություններ, ուսումնասիրություններ, մատնանշվել են երկրի տնտեսության առավել հեռանկարային ճյուղերը ու այս ամենը հասանելի է հանրության լայն շերտերին: Ի դեպ, անձամբ ես շատ կցանկանայի օրինակ ծանոթանալ, թե այդ որ ճյուղերն են հեռանկարային համարել, բայց չգիտեմ թե որտեղից կարելի է իմանալ:

Հիմա տեսնենք, թե ինչքան լավն են հեղինակները.
1. Վերանորոգել են Տաթև վանական համալիրը – շատ անկեղծ շնորհակալություն, Տաթևի մոտ կառուցում են հյուրանոց ու ճոպանուղի, որ զբոսաշրջություն, բան-ման – հավանաբար զբոսաշրջությունը վերը նշված հեռանկարային ճյուղերից է: Հա ճոպանուղի ասին, հիշեցի, Տիգրան Սարգսյանի ականջը կանչի:
2. Տպվում է “Երևան” ամսագիրը:
3. Մոսկվայում ինչ-որ կրոնական-մշակույթային-լուսավորչական կենտրոն է բացվել:
4. Դասական երաժշտության մի քանի հայտնի կատարողների հյուրախաղեր Հայաստանում:
5. Մի 10-12 հոգու թոշակ ու արտասահման տուրիստ են տարել:
6. “Դիլիջան” միջազգային դպրոց:

Չգիտեմ ում մոտ ոնց, բայց իմ մոտ առաջացող միակ ասսոցիացիան “для галочки”: Մի հատ եկեղեցի վերանորոգեցինք, մի հատ ամսագիր տպեցինք, մի հատ համերգ կազմակերպեցինք ու մի քանի հոգու էլ թոշակ տվինք: Ամեն դեպքում “Հայաստան-2020″ բարձրագոչ անվան կողքին, այս ցուցակն ուղղակի ծիծաղելի է:

Հիմա բուն դպրոցի մասին: Դպրոցը նախատեսված է ալամ աշխարհից երեխաներ բերել-կրթելու համար: Դատելով նամակի վերջաբանի կոնտեքստից, դրանք լինելու են առաջին հերթին սփյուռքահայ երեխաներ (չնայած խոսվում է նաև, որ առաջին հերթին օտարազգիները պիտի գան – անձամբ ես այդպես էլ չհասկացա): Մի կողմ դնենք այն փաստը, որ նամակի սկզբում խոսվում է Հայաստանի “չմեկուսանալու” և այլ բաների մասին, իսկ վերջում Սփյուռքում հայապահպանման խնդրի մասին: Դրանք չափազանց տարբեր բաներ են, նույն ծրագրի շարժառիթ լինելու համար, բայց դե հիմա: Սփյուռքահայ երեխաներին Հայաստանում կրթելու գաղափարն ինքն իրենով, կարող է օգտակար լինել – խոսք չունեմ, բայց այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում: Նախ, նախագծի հեղինակներն իրենք են խոստովանում, որ ի սկզբանե նախագծի ապագան շատ կասկածելի էր (ինչը չի խանգարում 60 մլն. դոլար ներդրում անելուն): Բայց լավ, դա էլ ենթադրենք: Երկրորդ, եթե նպատակը սփյուռքի երեխաներին հայկական կրթություն ստանալու հնարավորություն ապահովելն է, ապա դա կարելի է և անհրաժեշտ է անել հայրենադարձության առանձին պետական ծրագրի շրջանակներում: Ուշադրություն է գրավում նաև նամակի մեկ այլ մեսսիջ. “ժողովուրդ ջան, մեզ կրթության մասին օրենքը չէր խանգարում, էտ կառավարությունը տենց որոշեց”: Միգուցե դա այդպես էլ կա, բայց եթե նախաձեռնողները էն գլխից համոզված չէին, որ դրսից կկարողանան աշակերտ բերել, իսկ ներսում օրենքը թույլ չէր տալիս … մի տեսակ անտրամաբանական է այս ամենը: Իսկ նամակի ամփոփումն էլ ուղղակի ասում է. “դե արի ու էսքանից հետո ձեր նմաններին լավություն արա” – հավանաբար հիմա մենք պիտի մեղա գանք, ներողություն խնդրենք, որ այսքան ապերախտաբար վարվեցինք:

Որպես ամփոփում. ես չեմ բացառում, որ նախաձեռնողները լրիվ անկեղծ մղումներ են ունեցել ինչ-որ օգուտ բերելու համար, բայց լավ գաղափարը մեր այստեղի չինովնիկներն են փչացրել, չնայած նամակի բովանդակությունը որոշակի կասկածներ է առաջացնում նախաձեռնողների հրեշտակ լինելու վերաբերյալ: Դա թողնեմ իրենց խղճին: Նաև չեմ կարծում, որ սրանով օտարալեզու դպրոցների հարցը վերջացավ:

Google Bookmarks Digg Reddit del.icio.us Ma.gnolia Technorati Slashdot Yahoo My Web News2.ru БобрДобр.ru RUmarkz Ваау! Memori.ru rucity.com МоёМесто.ru Mister Wong


  • 1

այ սենց պատվավոր բաներ

Լավ` «Դիլիջանցինք» գտան ինչ հիմնավորում բերեն նահանջի, որ պատիվները բարձրանա...
Հիմա Կառավարության ՊՌ -ի մտքի արգասիքը տեսնենք` պատվավոր պատասխան չհորինեցին, մենակ ինադությունից առաջ են գնալու...

Re: այ սենց պատվավոր բաներ

Հա, լավ կռուտիտա: Ինչ վերաբերումա կառավարությանը, ապա ճիշտ ես, տապոռ-տապոռ իրանց էշն են առաջ տանելու:

Re: այ սենց պատվավոր բաներ

(Anonymous)
Tsiranyan: յ ստեղ գրված է, ինչ են անելու
http://www.armtimes.com/13288

Re: այ սենց պատվավոր բաներ

Աշոծյանը մեկ էլ տեսար ասեց. "Վա՜յ, թքե՛մ ես ձեր ապերախտ երեսին, որպես պատիժ Դիլիջանի հրաշքը քանդելու համար՝ նորից վերադառնալու եմ չօրինագծի 2%-տարբերակին, ընդ որում բոլորը ռուսական ու բոլորն էլ Երեւանում..." :)

Re: այ սենց պատվավոր բաներ

Եղբայր, ես հասկանում եմ քո արդարացի վրդովմունքը օրենքի այս նախագծի հետ կապված և հասկանում եմ նաև քո վերաբերմունքը Աշոտյանի նկատմամբ, բայց իսկապես շատ տգեղ է անուն-ազգանվան աղավաղումը: Իհարկե, դա քո գործն է, բայց այնուամենայնիվ խնդրում եմ իմ մատյանում խուսափել նմանատիպ աղավաղումներից. դա կլինի Աշոտյանի, թե մեկ ուրիշ մարդու անուն-ազգանուն - բլեյաններն ու վանյանները հաշվի մեջ չեն, իհարկե: Շնորհակալություն:

Re: այ սենց պատվավոր բաներ

Հասկացա: Ներողություն: Կխուսափեմ "աղավաղումներից": Քո մատյանում:

Re: այ սենց պատվավոր բաներ

Շնորհակալություն:

Re: այ սենց պատվավոր բաներ

Հայկական ժամանակում արդեն կա, նայի կտեսնես, Գալուստը հերթական «շեդևռ» ա հեղինակել...

Re: այ սենց պատվավոր բաներ

Դա պատվավոր նահանջ էր? Թքեցին մի ամբողջ ժողովրդի վրա:

Re: այ սենց պատվավոր բաներ

Ինչ ասեմ` ՆՄԱՆ պատասխան է դեռ կառավարության կողմից էլ է սպասում ...

Առանց ռուսերեն “Երևան” ամսագրի հայ ժողովրդի բանը բուրդ կլինի: Ընտրեք, հայեր ջան՝ կամ "գլյանցեւի/պուզատի" բարգավաճում, կամ գենոցիդային-երկրաշարժային գոյատեւում...

> Առանց ռուսերեն “Երևան” ամսագրի հայ ժողովրդի բանը բուրդ կլինի:

:)))

Ասեմ, անկեղծ ասած միակ բանը, որի համար ես խորը շնորհակալությունն եմ հայտնում, դա XXI դար փառատոնի հովանավոր դառնալն ա
բայց կարծում եմ, այդ գործին փող տվողը ինքն էլ մեծ հաճույք պիտի ստանար

Կան բաներ, ինչի համար կարելի է շնորհակալ լինել, բայց - այն տպավորությունն է, որ դրանք արվել են ոչ թե անկեղծ մղումներից ելնելով, այլ գովազդվելու ու բարեգործի անուն վաստակելու համար:

Ազգի փրկության վերջին ծրագիրն էր,էն էլ ձեռքներիցս բաց ենք թողնում:)

Բա, այ տենց մեր քյարը չհասկացող ազգ ենք էլի:

  • 1