Previous Entry Share Next Entry
Սահմանադրության փոփոխության մասին
лис
koreolan

Սկզբից մի քանի պայմանավորվածություն։ Էն, ինչ կգրեմ, սահմանադրության նախագծի ոչ իրավագիտական, ոչ քաղաքագիտական և ոչ էլ այլ -գիտական վերլուծության հավակնություններ չունի։ Տենց բարդ մատերիաները դուրս են նվաստիս ոչ միայն կոմպետենտության, այլև` հետաքրքրության սահմաններից։


Էն ինչ կգրեմ, ոչ մի կապ չունի նաև էդ «այո-ոչ» կլոունադայի հետ, քանի որ այդ կլոունադան էլ իմ հետաքրքրության շրջանակներից դուրս։


Սա բացառապես իմ անձնական տպավորություններն ու կարծիքն են։ Ու մի բան էլ, այս փոփոխությունների մասին իմ կարծիքն ընդհանուր առմամբ դրական է, այնպես որ եթե սկզբունքային «ոչ» եք ասելու, կարող եք ժամանակ չծախսել գրածիս վրա։


Գրածիս մասին ցանկացած կոնստրուկտիվ առարկություն, քննադատություն, նախագծում իմ կողմից չնկատված խնդիրներ հետաքրքրությամբ կկարդամ։



Ուրեմն նախ մի փոքր նախապատմություն։ Ամռանը հրապարակվել էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ավելի ճիշտ՝ նախագծի առաջին 7 գլուխները։ Հետո հրապարակվեցին մյուս գլուխներն էլ։ Նախագծի էն ժամանակվա վերսիայի նկատմամբ վերաբերմունքս խիստ բացասական էր, ինչի մասին ֆեյսբուքյան էջումս էի գրել։ Հիմնական պրետենզիաս հետևյալ կետերի շուրջ էր.


1. ՀՀ քաղաքացուն օտարերկրյա ինչ-որ թափթփուկների հանձնելու հնարավորությունը։

2. Պառլամենտում մեծամասնության պարտադիր ձևավորումը։

3. Միայն համամասնական պառլամենտը։


Բացի այդ, ցավալիորեն նախագծից հանվել էր նաև այն կետը, որում ամրագրվում էր, որ անօրինական ոտնձգություններից պաշտպանվելու ժամանակ ոտնձգություն անողին կյանքից զրկելը սահմանադրության խախտում չի։ Այդ կետը կար դեռ ավելի վաղ, ապրիլի վերջին հրապարակված անգլերեն տարբերակում (2-րդ գլխի 2-րդ հոդվածն է) ու հիշում եմ, որ որոշ մասսաներ հավայ հիստերիկա բարձրացրեցին ու արդյունքում էս գյոզալական կետը ջրվեց։


Վերոհիշյալից բացի կային նաև մի շարք այլ բաներ էլ, որոնք դուրԸս չէին գալիս, այդ թվում՝ զավեշտալի բաներ (դրանց մասին ստորև)։


Հիմա, ամառվանից էս կողմ նախագիծը որոշ չափով փոխվել է։ Վերոհիշյալ երեք իմ համար անընդունելի կետերից ամենաէականը պառլամենտական մեծամասնության պարտադիր ձևավորումն էր։ Սկզբնական տարբերակը սա էր.


Հոդված 89. Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը

3. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը։

4. Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները։


Սա, ըստ էության բացառում էր կոալիցիայի հնարավորությունը, իսկ կառավարությունն էլ ստանում էր գրեթե դիկտատորական հնարավորություններ։


Նախագծի ներկա տարբերակը ունի էս տեսքը.


Հոդված 89. Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը

3. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով։


Էս դեպքում 2-րդ, 3-րդ և տեղերը զբաղեցրածները հնարավորություն ունեն առանց երկրորդ փուլի կոալիցիա ստեղծել։ Եթե չբաշարեն դա անել, նոր կլինի երկրորդ փուլ, որն էլ կձևավորի մեծամասնություն։ Սա ինձ ահագին ողջամիտ թվացող տարբերակ է։


Ցավոք սրտի իմ համար անընդունելի մյուս երկու կետերը տենց էլ մնացել են։ Սահմանադրության 55-րդ հոդվածի երկրորդ կետն ասում է.


2. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել

օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության

վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:


ՉՊԻՏԻ ԼԻՆԻ ոչ մի «բացառությամբ»։ Չի կարելի հանձնել ու վերջ։ Ստեղ ասեմ, որ էս դրույթը կա նաև գործող սահմանադրությունում, այնպես որ որևէ վատացում չկա։


Ինչ վերաբերում է միայն համամասնականին (89-րդ հոդվածի 3-րդ կետ), ապա կա նաև տեսակետ, որ էս պահին տենց ավելի ճիշտ կլինի, որովհետև մեծամասնականը հիմա ցավոք սրտի ոչ թե որոշակի համայնքի շահերը պաշտպանող մարդ է բերում խորհրդարան, այլ իշխող կուսակցության չհավաքած տոկոսներն է կոմպենսացնում։ Էս հարցում դեռ վերջնական չեմ կողմնորոշվել, բայց նույնիսկ եթե հիմա անցնում ենք միայն համամասնականի, իմ համոզմամբ պառլամենտի ինստիտուտի հասունացումից հետո մեկ է, պետք է մեծամասնականը մասամբ հետ բերել։


Հիմա մնացածի մասին։ Այստեղից սկսած խոսքս բացառապես վերջնական նախագծի մասին է, որը շատ հարցերում էապես տարբերվում է էն սկզբնականից։


Կարծիքներս ու տպավորություններս կգրեմ ըստ թեմատիկ հատվածների։


Սահմանադրական կարգի հիմունքներին ու մարդու իրավունքներին վերաբերող հատված (1-2-րդ գլուխներ)։


Նախ, ինչպես վերևում ասեցի, հրապարակված սկզբնական տարբերակում զավեշտալի բաներ կային, որոնք նույնությամբ մնացել են նաև վերջնականում։ Ու դրանք բոլորն այս երկու գլուխներից են։ Օրինակ՝


Սահմանադրությունը չգիտես խի պարտավորացնում է յուրաքանչյուրին հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին (հոդված 12-ի կետ 2)։ Եղբայր, չեմ ուզում ես հոգ տանել։ Սա ավելի շուտ բարի ցանկություն է, քան սահմանդրությամբ ամրագրվելիք բան։ Նույն հաջողությամբ կարելի էր գրել. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է բարի լինել»։


Կամ սահմանադրությունը չգիտես խի ամրագրում է Երևանի մայրաքաղաք լինելը։ Ո՞րն է դրա իմաստը։ Վաղն էլ ենթադրենք նպատակահարմար է դառնում Բերձորը դարձնել մայրաքաղաք։ Նման հարցերը սահմանադրությամբ կարգավորելը որևէ իմաստ չունի։


Կամ այլ աբսուրդ բան։ Սահմանադրության 25-րդ հոդվածի 3-րդ կետն արգելում է եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի առարկա դարձնելը ու մարդու վերարտադրողական կլոնավորումը։ Եվգենիկան ” օկ, հասկացանք, դրա վերջը ռասիզմն է, նո՛րմալ է որ արգելվի։ Բայց գրողը տանի, ես եմ ու ուզում եմ պոչկես ծախեմ ” ձեր ի՞նչ գործն է, ե՛ս, իմ պոչկեն։ Սենց հարցերը օրենքի մակարդակով պիտի կարգավորվեն ու ոչ թե արգելվեն, այլ ողջամիտ պրոցեդուրաներ սահմանվեն։


Իսկ մարդու կլոնավորման արգելքի մասով ” էս առհասարակ հիմարություն է։ Նախ հայրենի գիտության համար մարդու կլոնավորումն էս պահին անհասանելի է։ Բայց դա դեռ մի կողմ, ճիշտ հակառակն է պետք անել, ստեղծել մաքսիմալ լոյալ պայմաններ այդ ոլորտում, որ այլ երկրներից այստեղ գալու ու նման գիտափորձեր անելու գայթակղություն առաջանա։ Ու առհասարակ ” գիտական ուսումնասիրությունները, եթե որևէ մեկի իրավունքները չեն խախտում, չպիտի սահմանադրությամբ կարգավորվող լինեն։ Կլոնավորման նման հեռանկարային գիտական ուղղության վրա սահմանադրական արգելքից միջնադարյան խավարամտության հոտ է գալիս։


Ոչ զավեշտալի, բայց անընդունելի կետերից, ինչպես վերևում նշել եմ, ՀՀ քաղաքացիներին այլ պետության հանձնելու հնարավորությունն է, որը նշված է 55-րդ հոդվածի 2-րդ մասում։


Էս զավեշտալի բաների փոխարեն Սահմանադրությունում արժեր հստակ ամրագրել այլ բաներ, օրինակ՝ էն, որ մարդու իրավունքներն ինվարիանտ են ու դրանց պաշտպանությամբ պետությունը պիտի զբաղվի ցանկացած տեղ, այդ թվում օրինակ՝ կրոնական կառույցներում։


Բացի այդ կրոնական կառույցների պետությունից անջատ լինելու հետ արժեր հստակ ասել,որ Հայաստանն աշխարհիկ պետություն է։ Ավելին, իմ համոզմամբ շատ լավ կլիներ, որ Հայաստանում լիներ սահմանադրական արգելք պետական միջնակարգ կրթության ոլորտում կրոնական կառույցների ներգրավման մասով։


Դե ինքնապաշտպանության իրավունքի ամրագրման մասին էլ չասեմ, վերևում հիշատակել եմ։


Հա, մեկ այլ զավեշտալի բան էլ առաջարկվող նախագծում «բարոյականություն» բառի առատությունն է։ Հասկացանք, հասարակությունը պիտի ունենա բարոյականության որոշ չափանիշներ ու պաշտպանի դրանք, բայց ամեն երրորդ հոդվածում այդ մասին հիշացնել չարժի էլի։


Այս զավեշտալի բաների կողքին փոխարենը կա հայրենադարձությանը նպաստելու մասին հիշատակում, որը սկզբնական տարբերակում չկար (հոդված 19, 1-ին մաս), ինչն, իհարկե, ճիշտ է։


Մեկ այլ կարևոր կետ է վնասի հատուցման իրավունքը, որն ամրագրված է 62-րդ հոդվածում։ Քաղաքացին վնասի փոխհատուցման իրավունք ունի ինչպես պետական մարմինների ու պաշտոնյաների կերած ղալաթների, այնպես էլ անարդար դատավճիռների դեպքում։


Ազգային ժողով, կառավարություն (4-րդ, 6-րդ գլուխներ)

Ընդհանուր առմամբ, ինչպես և սպասելի էր պառլամենտական հանրապետությանն անցնելուց, ԱԺ-ին տրված են լայն օրենսդրական ու վերահսկողական լիազորություններ։ Պառլամենտական հանրապետությունն իմ համար պետական կառավարման առավել նախընտրելի ձևն է։


Խորհրդարանի ձևավորման պրոցեսը (մեծամասնականի պահով վերևում ասված վերապահումով), կառավարության ձևավորման պրոցեսը, խորհրդարանի առջև կառավարության պատասխանատվության մեխանզիմները ինձ բավարար ու ընդունելի են թվում։


Սրանից բացի ուշադրությունս գրավեցին հետևյալ դրույթները։


Քվեարկություններից անհարգելի բացակայող պատգամավորները մանդատից զրկվում են. (98-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Քաղաքացիներն ունեն օրենսդրական նախաձեռնության իրավունք, եթե կարողանում են հավաքել 50000 ստորագրություն (109 հոդված, 6-րդ մաս)։ Ընդ որում, եթե այդ օրենքը չի ընդունվում ԱԺ կողմից, իսկ քաղաքացիները կարողանում են ևս 300000 ստորագրություն հավաքել, ապա օրենքի նախագիծը դրվում է հանրաքվեի։ Իմ կարծիքով շատ լավ դրույթ է։


ԱԺ-ն իրավասու է կառավարության առանձին անդամների հետագա պաշտոնավարման հարց բարձրացնել։ Նախորդ տարբերակում ձևակերպումն ավելի լավն էր, այնտեղ նախատեսվում էր կառավարության առանձին անդամին անվստահություն հայտնելու և պաշտոնանկ անելու ուղղակի իրավունք, իսկ ներկա տարբերակում լղոզված է, բայց ընդհանուր դեպքում էլի ընդունելի, նորմալ դրույթ է (113 հոդված, 2-րդ մաս)։


Բացի այդ, ԱԺ-ին վերապահված է ինքնավար մարմիններ ձևավորելու իրավունք, բայց ես չհասկացա, թե այդ ինչ է այդ ինքնավար մարմինը (հոդված 122)։ Լավ կլիներ մեկը բացատրեր։


ՀՀ նախագահ (5-րդ գլուխ)

Նախագահի ինստիտուտի մասով։ Հանվել են ընտրիչների մասին անհեթեթ հատվածները։ Նախագահին նշանակում է ԱԺ-ն, ինչը նորմալ է։ Բացի այդ նախագահը որոշակի լիազորություններ այնուամենայնիվ ունի, օրինակ` որոշ պաշտոններում պաշտոնակատարներ կարող է նշանակել, եթե ԱԺ-ն չի բաշարել դա անի համապատասխան ժամկետներում։ Օրինակ` մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնակատար, դատախազի պաշտոնակատար ևն։ Նորմալ է։


Բայց ընդհանուր դեպքում նախագահը այս տարբերակում էլ է առաջին հերթին վարչապետի, ԱԺ նախագահի ու այլ պաշտոնյաների բերած թղթեր ստորագրող ու բանկետների մասնակցող։


Դատական համակարգը (7-րդ գլուխ)

Իմ տպավորությամբ նոր սահմանադրության ամենավտանգավոր հատվածներն իրականում էստեղ են։ Նախ, կառավարությունը ոչ մի մասնակցություն դատավորների նշանակաման գործում չունի։ Իսկ նախագահն էս հարցում էլի թուղթ ստորագրող ա։ Էսքան մասը դեռ նորմալ է։


Հիմա ինչնա աչքիս ալաբուլա ու մուխաննաթ երևում։ Սահմանադրությունը գրողների իդեան եղել է այն, որ դատավորների նշանակման գործում հիմնական դերն ունենա բարձրագույն դատական խորհուրդը, բայց ԱԺ վերահսկողության տակ։ Սակայն արդյունքում կարծես թե ստացվել է այնպես, որ փաստացի ձևավորվում ա դատավորական ինչ-որ մեժդուսաբոյչիկ, կորպորացիա, կլան կամ նույնիսկ, եթե կուզեք, մաֆիա։ Սա, կրկնում եմ, տպավորությունս է, հստակ հիմնավորումներ չեմ կարող տալ` գիտելիքներիս սղության պատճառով։ Կոնկրետ հոդված էլ չեմ նշում, էս հարցին ուշադրություն դարձնողները պիտի 7-րդ գլուխն ամբողջությամբ կարդան։


Տեղական ինքնակառավարման մարմիններ (9-րդ գլուխ)

ՏԻՄ կայացումը ես միշտ համարել եմ հասուն պետականության կարևորագույն ցուցանիշ։ Էս կոնտեքստում լավ բաներ սահմանադրության փոփոխություններում կան։


Ամենակարևորը տեղական հանրաքվեների իրավունքն է (հոդված 183)։

Բացի այդ, համայնքներն իրավունք ունեն միջհամայնքային միավորումներ ստեղծել, ինչը ևս լավ է (հոդված 189)։


Թերություններից կուզեի նշեկ այն, որ համայնքի ղեկավար դառնալու համար քանակական որևէ սահմանափակում չկա։ Դա տեղում իշխանությունն ուզուրպացնելու ռիսկեր է պարունակում։


Հաշվեքննիչ պալատը (13-րդ գլուխ)

Ուշագրավ է այս գլխի 198-րդ հոդվածի 2-րդ մասը։ Հաշվեքննիչ պալատը ինչ-որ գործունեության ծրագիր պիտի ընդունի ու դրանով աշխատի։ Կուզեի հասկանալ, թե դրա տակ ինչ պիտի հասկանալ։


Սահմանադրության փոփոխումը (15-րդ գլուխ)

Այս գլուխն էլ է պարունակում շատ հետաքրքիր հատվածներ։ Նախ սահմանդրության մի շարք գլուխներ ու հոդվածներ կարող են փոխվել ԱԺ կողմից (հոդված 202, 2-րդ մաս)։ Սա նորմալ է, քանի որ ասենք հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մասով բան փոխելու համար մի ամբողջ հանրաքվե անելն անիմաստ է։


Փոխարենը նախատեսված է նաև, որ մի շարք գլուխներ, հոդվածներ ու հատվածներ կարող են փոխվել միայն հանրաքվեով։ Դրանք վերաբերում են հիմնականում սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու իրավունքներին, սահմանադրական օրենքներին ու սահմանադրական մարմիններին (հոդված 202, 1-ին մաս)։ Ու դա էլ է ճիշտ, որովհետև դրանք ֆունդամենտալ բաներն են։


Մյուս դրական բաներից է սահմանադրությունը փոխելու հանրային նախաձեռնության հնարավորությունը։ Դրա համար անհրաժեշտ է 200000 ստորագրություն (հոդված 202, 1-ին մաս)։


Պարտադիր հանարքվեի են դրվելու նաև վերպետական կառույցներին միանալու հարցերը (հոդված 205)։ Ու սա էլ է շատ լավ։


Եվ վերջում մի ընդհանուր բան էլ ասեմ, որն այս նախագծում իմ դուրն եկավ։ Պետական պաշտոնների մի մեծ խմբի համար (նախագահ, սահմանադրական դատարանի դատավոր, դատարանների նախագահներ ևն, ևն) կան պաշտոնավարելու ինչպես տևողության, այնպես էլ քանակի սահմանափակումներ (քանակը սովորաբար սահմանափակվում է 1 անգամով)։ Միակ բացթողումը այս մասով համայնքների ղեկավարների դեպքն է։


Այսքանը, պոմիդորներով խփելը թավը չի, քարերով` առավել ևս։


Սահմանադրության փոփոխությունների նախնական հրապարակված տարբերակը։

Սահմանադրական փոփոխությունների վերջնական տարբերակը։





http://www.koreolan.org/blog/archives/4858

  • 1
ապրես
համ էլ հղումի համար

էն քաղաքական վերլուծաբան կոչվածներից շատ բան ես վերլուծել: ում հարցնում ես՝ ես չեմ ուզում քննարկել բովանդակայինը, այլ լոլոլոլո...

իսկ մի տեղ ինչ-որ բոցաշունչ բան կարդացի, թե յուվենալ արդարադատության համար հող են ստեղծում և այլն և այլն, տենց բան նկատե՞լ ս

Նոնի ջան, էդ «յուվենալ արդարադատություն» կոչվածը որոշ մասսաների համար ուղղակի ստռաշիլկայա։ Էն «էդ եվրոպան սաղ գեյեր են սերիայից» Ոչ մի մտահոգվելու բան էդ հարցում ես չեմ տեսնում։

էս պահը կարևոր է, ըստ իս: չնայած պարզ է, որ հիմա էլ մի բան չի, բայց Հայաստանի պայմաններում սա կարող է դառնալ լրիվ կոմկուս

"In parliamentary systems, the executive is subordinated to the legislative branch. The checks and balances can only emerge within the legislative branch, as the parties represented in the parliament check on each other’s majoritarian tendencies. The most straightforward way for emergence of such checks and balances in the legislature is to increase the number of parties in the parliament through a permissive electoral system. If on the other hand, the electoral system and political practice grant any single party a stable governing majority, the otherwise consensual parliamentary system could become an oppressive majoritarian one with a single monolith of unlimited power for one party with no real checks on its power."

Էդ վտանգը կար էն հուլիսին հրապարակված տարբերակի տեքստով ու դրա համար էլ վերաբերմունքս բացասական էր։

Էն տարբերակը պարտադրում էր միակուսակցական մեծամասնության ձևավորում պառլամենտում։ Էս նոր տարբերակը պարտադրում ա մենակ մեծամասնության ձևավորում ու էդ մեծամասնությունը կարա լինի ասենք կոալիցիա։ Այ եթե էդ կոալիցիան չձևավորվի, նոր պարտադրում ա միակուսակցական մեծամասնության ձևավորում։

դե Հայաստանի իրողություններում մոտակա ու տեսանելի ապագան հենց տենց միակուսակցական ու մռայլ էլ երևում է, էլի:(
կազմած կոալիցիան էլ ենք տեսել

Դե հո պարտադիր չի կոալիցիան ՀՀԿ-ի հետ կազմել։ 2-րդ, 3-րդ ևն տեղ զբաղեցրած ընդդիմադիրները կարող են դա անել։ Եթե չեն բաշարում իրար մեջ պայմանավորվել, ապա լինում է 2-րդ փուլ։

Նայի օրինակ՝ անցած ԱԺ ընտրություններին ձայները սենց էին բաշխվել.
ՀՀԿ - 44.11%
ԲՀԿ - 30.19%
ՀԱԿ - 7.10 %
Ժառանգություն - 5.78%
ՀՅԴ - 5.68%
ՕԵԿ - 5.52%

ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնությունն ապահովեց մեծամասնական պատգամավորներով։ Հիմա եթե մեծամասնականը չկա ու ունենք ասենք էսպիսի մի պատկեր, մյուսները կարան ՀՀԿ-ին թողնեն բոռտին։ Ավելին ասեմ, նույնիսկ եթե ՀՀԿ-ն կարողանա կառվարություն կազմել, ԱԺ-ում մի շարք հարցերի լուծման համար պարզ մեծամասնությունը քիչ է ու ցանկացած կառավարություն էսպես թե էնպես ստիպված է լինելու հաշվի նստել ընդդիմության հետ։

եսիմ:(
սրանք հաստատ նորից իշխանության գալու մեխանիզմները գտել են, հակառակ դեպքում բարլուսի տեղակ էլ «այո» չէին ասի

լրիվ էն անեկդոտի վիճակն ա՝ սրանք որտե՞ղ են ուզում մեզ քցած ըլնեն

//վաղն էլ ենթադրենք նպատակահարմար է դառնում Բերձորը դարձնել մայրաքաղաք։// Այ հենց էս պատճառով էլ «Ոչ» եմ ասելու (թեև քվեարկելու իրավունք չունեմ) :P

Քվեարկելու իրավունք ունես, բայց այդ իրավունքդ անօրինական ձևով սահմանափակվել է։

Ինչը, եթե լուրջ խոսենք, շատ տխուր է։

ա՛յ, ասում ես
գոնե մի-երկու մարդավարի բան պիտի դնեին սահմանադրության նոր տարբերակի մեջ, որ մարդու հա ասելը գար:

ես ասում եմ՝ էս Թուրքիայի խառը վիճակին պիտի գոնե Արևելյան Հայաստանի Հանրապետություն կամ տենց մի բան ճխտեին, որ գոնե մարդիկ հանուն ռոմանտիկայի գնային հա ասելու:)

Էդ դեպքում ես հաստատ ոչ կասեի :)

  • 1
?

Log in

No account? Create an account