?

Log in

No account? Create an account
Previous Entry Share Next Entry
Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին
лис
koreolan

Originally published at Կորեոլան. You can comment here or there.

«Ավելի լավ է, որ դու` որպես փայլուն ու հեռանկարային ֆիզիկոս, գնաս Չիկագո կամ Բոստոն ու դառնաս այդպիսի ֆիզիկոս: Հետո իմ երկրին ավելի շատ օգուտ կարող ես տալ քո կապերով, հմտություններով, քո գրանտերով և այլն, քան մնաս էստեղ կրտսեր լաբարանտ, եթե պետությունը այսօր` այս պահին, ամբողջական շղթան քո առաջխաղացման չի կարող ապահովել»: (C) Արմեն Աշոտյան։

Ես վաղուց, դեռ օտարալեզու դպրոցների վերաբացման ժամանակ էի հասկացել, որ Արմեն Աշոտյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչի համար է ստեղծված իր ղեկավարած ոլորտը։ Եվ որպես ՀՀ «սրտացավ քաղաքացի» /(C) ՍՍ/ պարտքս եմ համարում բացատրել դա պարոն Աշոտյանին։

Աշխարհում այնպես է ստացվել, որ գոյություն ունեն բազմաթիվ մասնագիտություններ և դրանցից յուրաքանչյուրի համար մարդիկ, ովքեր տիրապետում են այդ մասնագիիտությանը։ Այդ մարդիկ կոչվում են մասնագետներ։ Աշխարհում գոյություն ունեն նաև պետություններ և այդ պետություններից յուրաքանչյուրը ամեն մի մասնագիտության համար որոշակի քանակի մասնագետների կարիք ունի (ընդ որում, այդ «որոշակի քանակը» կարող է նաև զրոյի հավասար լինել)։

Հիմա, ցավոք սրտի, անհրաժեշտ մասնագետները քյալամի թփերի տակ չեն հայտնաբերվում և ոչ էլ արագիլն է բերում։ Այդ մասնագետներին պիտի պատրաստել։ Ու դա բավական երկարատև պրոցես է, որը տևում է մի 15-20 տարի։ Լավ, բայց ո՞վ պիտի պատրաստի։ Ասեմ, առաջին հերթին տվյալ պետության կրթական համակարգը։ Առանձին դեպքերում, երբ այդ համակարգն ի վիճակի չէ կամ կա ցանկություն այլոց փորձն էլ կիրառել, օգագործում են նաև օտար պետությունների կրթական համակարգերի ընձեռած հնարավորությունները (միջպետական պայմանագրերը, ուսանողների փոխանակման ծրագրեր, ֆլան-ֆստան)։

Այսպիսով, պարոն Աշոտյան, ձեր մոտ մի տեղ գրեք. «երկրի կրթության համակարգը նրա համար է, որ պատրաստի այդ երկրին անհրաժեշտ որակի և քանակի մասնագետներ»։

Եվ սա, որքան էլ դա տարօրինակ է, վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության համակարգին։
Իսկ ինչի՞ համար չէ կրթության համակարգը (մասնավորապես` Հայաստանի կրթության համակարգը)։

  1. Կրթության համակարգը օտար պետությունների համար մասնագետների պատրաստման համար չէ (սա չի նշանակում, թե վերոհիշյալ միջպետական ֆլան-ֆստանների շրջանակներում Հայաստանում չեն կարող սովորել օտարերկրացիներ)։
  2. Կրթության համակարգը օտար պետություններում հայաստանցիներիս ինտեգրումը հեշտացնելու համար չէ։
  3. Կրթության համակարգը երկրի համար ոչ պետքական մասնագետների պատրաստման համար չէ։
  4. Կրթության համակարգը դրսից Հայաստանին օգնողներ պատրաստելու համար չէ, քանի որ «Դրսից Հայաստանին օգնող» մասնագիտություն գոյություն չունի։

Այս 4 կետն էլ անպայման գրեք ձեր մոտ։

Որպեսզի թյուրիմացություն չառաջանա, նշեմ, որ «այսինչ մասնագետը պետք է» չի նշանակում, որ պետք է հենց կիրառական ոլորտում։ Օրինակ` եթե այսօր Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ մեծածավալ հետազոտական աշխատանքներ ֆիզիկայում, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանին ֆիզիկոսներ պետք չեն։ Նույնիսկ այդ պարագայում, երկրին անհրաժեշտ է ֆիզիկոսների գոնե այնպիսի մի մինիմալ քանակ, որը հնարավորություն կտա խուսափել գիտելիքների կորստից, մինչև պայծառ ապագան վրա հասնի։

Որ խոսքը սրան հասավ, էդ էլ ասեմ, պարոն Աշոտյան։ Ուրեմն գիտելիքները ժամանակի ընթացքում կուտակվում են։ Որպեսզի այդ կուտակված գիտելիքները չկորչեն, խելոք-խելոք գրքեր ունենալը գրադարաններում բավարար չէ (նույնիսկ, եթե այդ գրքերը գրված լինեն որևէ մրցունակ լեզվով)։ Անհարժեշտ է նաև, որ այդ գիտլիքները յուրաքանչյուր ավագ սերունդը, փոխանցի իր հաջորդ սերնդին։ Իսկ գիտելիքների կորուստը, պարոն Աշոտյան, ամենասարսափելի բանն է, որը կարող է պատահել որևէ երկրի, պետության կամ քաղաքակրթության հետ։

Հ.Գ.
Սիրելի իմ ոչ այնքան շատ ընթերցողներ, օգնեք պարոն Աշոտյանին, որ նա վերջապես իմանա, թե ինչի համար է նախատեսված իր ղեկավարած ոլորտը։ Ուղարկեք այս տեքստը կամ հղումը նրան կապի ձեր նախընտրած որևէ միջոցով, ձեր լուման ներդրեք կառավարություն-ժողովուրդ կապի ամրապնդման սրբազան գործում, հատկապես ընտրությանն ընդառաջ։ Շնորհակալություն, ուշադրության համար։



  • 1
չգիտեմ խնդամ, թե ջղայնանամ

մի մարդուց, որ ռուսական դպրոցների բացումը կարևոր համարի նրա համար, որ վաղը մյուս օր Հայաստանը կվն-ի միջոցով մեծ ախպորը խնդըցնելու անակցենտ խոսողների ռեսուրս ունենա, ի՞նչ ես ուզում

Նոնի ջան, պետք չի ջղայնանալ, պետք է միայն բացատրել մեր կառավարության անդամներին, թե ինչի համար է նախատեսված իրենց աշխատանքը։ Վերջին հաշվով մենք ենք չէ՞ իրենց գործատուն և ուրեմն պիտի բացատրենք իրենց պարտականությունները։

Աշոտյանն ի՞նչ մեղք ունի, որ ոչ ոք մինչև հիմա իրեն չի ասել, թե իր գործի իմաստը որն է։

չգիտեմ, միգուցե Աշոտյանին սազանդա՞ր են նշանակել, սազն առած տեկտոնիկ տեղաշարժերին մեր դիմակայելու մասին աշուղական երգեր է գրում

http://noni-no.livejournal.com/618056.html

Հալալ ա քո հավեսին, եղբայր: Ես արդեն «դասակարգային ատելությամբ» եմ լցվում

Դասակարգային ատելությանը ես կտրականապես դեմ եմ, պետք է վերադաստիարակել :)

...ու էսպես կվերադաստիարակվե՞ն։) Ինձ թվում ա, որ խելոք ու բանիմաց մարդիկ պիտի միավորվեն, որ կարողանան մրցունակ կրթական միավորումներ,հաստատություններ ստեղծեն ու դրանց միջոցով լուրջ մասնագտներ պատրաստնեն։ Երկու և կես ամիս է դասավանդում եմ, ու չգիտեմ էլ ի՞նչ անեմ, որ իրենց համար կարևոր առարկան ուզենան սովորել։ 50 հոգուց գալիս են 15-ը, ընդ որում ամեն դասի նոր կոմբինացիոն կազմով, այսինք վերահսկել ո՞վ, ի՞նչ սովորեց՝ անհանար է։ Ստացվում է, մեր երկրի ռեսուրսները(ժամանակ, ֆինանս, գիտելինք) ծախսում ենք բութ ու տգետ մասնագետներ ունենալու համար։ Էս ամենն էլ հերիք չի, կրթ. նախարարը պոտենցիալ մասնագտներին ուղղարկում է խոպան։ Ճոխ է։

«...ու էսպես կվերադաստիարակվե՞ն։) »

Ուղղիչ աշխատանքներ անելով կվերադաստիարակվեն։

Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

Пользователь azatarar сослался на вашу запись в записи «Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին» в контексте: [...] Originally posted by at Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին [...]

Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

Пользователь byurie сослался на вашу запись в записи «Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին» в контексте: [...] нал взят у в Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին [...]

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Ազգային ռազմահայրենասիրական կրթություն առավել ևս գիտ

Գիտությունը ու կրթույանը իրար խառնելուց է։.
ՈՒ տվյալ դեպքում խոսքը գնում է գիտական գործունեության մասին, որը փաստ է, որ անհնար է ծավալել մի երկրում, որի պետական բյուջեն ավելի փոքր է քան շատ միջազգային գիտահետազոտական կենտրոններինը։.

Բացի դրանից ապուշություն է պնդել, որ կրթություն ստանալուց հետո քաղաքացին պիտի ապրի ու աշխատի միայն իր երկրում – համ միջազգային գրանտ եք ուզում համել տեղը բան տալ չեք ուզում։

Так, что хватит народ кормить национал/патриотической мурой про родину у знаний нет национальной принадлежности.

Re: Ազգային ռազմահայրենասիրական կրթություն առավել ևս գ

«Բացի դրանից ապուշություն է պնդել, որ կրթություն ստանալուց հետո քաղաքացին պիտի ապրի ու աշխատի միայն իր երկրում – համ միջազգային գրանտ եք ուզում համել տեղը բան տալ չեք ուզում։»

Ապուշությունն այն է, երբ մարդը զրուցակցին վերագրում է մտքեր, որոնք վերջինս չի ասել ու սկսում է այդ մտքերի ճիշտ և սխալ լինելը քննարկել։ Իսկ այժմ ազատ եք, կարող եք գնալ։

Re: Ազգային ռազմահայրենասիրական կրթություն առավել ևս գ

Ապուշության քառակուսի է այն, երբ մարդը իր գրածը փորձում է ժխտել կամ մեկնաբանել այլ կերպ։

Վերոհիշյալ կետերը, բացատրությունները ու վրդովված լոզունգները վերաբերում են միայն նրան, որ պահանջում էք կամ գիտնական չպատրաստել, քանի որ կարող ա գնան երկրից կամ պատրաստել այնքան, որ ընդհամենը բավարարի ներքին շուկան։

Սա ոչ այլ ինչ է քան փորքրոգի փորձ ազգային–ռազմավարական ճղճիմ սահմաններում զարգացնել գիտությունը, ինչը ի դեպ արդեն արվում է ներկա ռեժիմի կողմից։

Այսինքն ձեր ասածները նշանակում են, կարանք բայց չենք անի, որ ուրիշը հանկարծ դրանից չօգտվի...

Բարին ընդ ձեզ, մնացեք ձեր սահմաններում...


Edited at 2012-12-01 09:31 pm (UTC)

Re: Ազգային ռազմահայրենասիրական կրթություն առավել ևս գ

Ուրեմն սենց.

1. Չափերդ շատ ես անցնում։ Հաջորդ անգամ այս բլոգ գալուց, դուռը կթակես, թույլտվություն կխնդրես ու ստանալուց հետո նոր կմտնես։ Եվ եթե չափերդ շարունակես անցնել, առանց երկար-բարակ մտածելու բլոկ կարվես ԱյՓի-ով։
2. Ես հաստատ ավելի լավ գիտեմ, թե ինչ եմ գրել, քան Հայաստանից Գերմանիա թռած անոնիմները։
3. Եթե հայերեն գրված տեքստում դու տեսնում ես բաներ, որոնք այդտեղ չկան, դա քո պրոբլեմնա։ Ուրեմն կամ հայերենն ես սկսել մոռանալ կամ ինչ-որ ավելի լուրջ բան ա։

Երբ գիտությունը քանդում են ու տեղը արձան են կանգնեցնու

Пользователь noni_no сослался на вашу запись в записи «Երբ գիտությունը քանդում են ու տեղը արձան են կանգնեցնում» в контексте: [...] -ը, որպես բարի սրտի տեր անձնավորություն, օգնության ձեռք է ուզում մեկնի ԿԳ նախարար ընկեր Աշոտյանին [...]

Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

Пользователь artashes98 сослался на вашу запись в записи «Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին» в контексте: [...] Originally posted by at Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին [...]

> 1.Կրթության համակարգը օտար պետությունների համար մասնագետների պատրաստման համար չէ

Ապեր, բրեժնեվիզմի դարաշրջանի հետադիմական մտքեր են: Նայիրյան դպրոցներում պետք է մտցնել այսպիսի առարկաներ, ինչպիսին է “Ասֆալտի փռումը Կրասնոյարսկի մարզի գրունտի պայմաններում”…

Զռիշ վ կոռեն, կամռադ։

Բլոգերները Հայաստանի կրթական համակարգի մասին

Пользователь byurie сослался на вашу запись в записи «Բլոգերները Հայաստանի կրթական համակարգի մասին» в контексте: [...] Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին [...]

  • 1