?

Log in

No account? Create an account
Previous Entry Share Next Entry
Ե՞րբ էր այս տարի Նավասարդի 1-ը
лис
koreolan

Originally published at Կորեոլան. You can comment here or there.

Հին հայկական օրացույցում նահանջ տարվա գաղափար չի եղել, իսկ օրերի քանակը եղել է ճիշտ 365։ Այսպիսով այդ օրացույցը յուրաքանչյուր նահանջ տարի հետ էր մնում մեկ օրով։

Հայտնի է, որ 428 թվին Նավասարդը եղել է օգոստոսի 11-ին, ինչից ելնելով էլ Ալիշանը հաշվել մ.թ.ա. 2492-ը (հավանաբար՝ սխալ, տես հետգրություններում)։ 428-ին հաջորդած նահանջ տարին եղել է 432-ին, և 432 թվական նավասարդի 1-ը եղել է արդեն օգոստոսի 10-ին։ Ու այդպես շարունակ։

Մնացացը cut-ի տակ։

428 թվականից անցել է 1584 տարի։ Քանի՞ նահանջ տարի է եղել այս ընթացքում։ 1584/4=396։ Իրականում ոչ բոլոր 4-ին պատիկ տարիներն են նահանջ։ Այդպիսի ոչ նահանջ տարիներն են 500, 600, 700, 900, 1000, 1100, 1300, 1400, 1500, 1700, 1800, 1900 ” 12 տարի։

Այսպիսով, 428 թվականից ի վեր եղել է 384 նահանջ տարի (այսինքն՝ հայկական օրացույցը հետ է մնացել գրիգորյանից 384 օրով)։ Դա նշանակում է, որ այս ընթացքում հայկական շարժական նոր տարին նախ հասցրել է շրջել տարվա օրերով (365 նահանջ տարիների շնորհիվ) ու ետ վերադառնալ օգոստոսի 11-ին (դա տեղի է ունեցել 1936-ին), որից հետո նորից սկսել է պտտվել տարվա օրերով (1936-ից ի վեր 19 նահանջ տարի)։

Ըստ այդմ, այս տարի Նավասարդի 1-ը համընկել է ոչ թե օգոստոսի 11-ին, այլ՝ հուլիսի 23-ին։ Նավասարդի 1-ը հուլիսի 23-ին կլինի նաև 2013, 2014 և 2015 թվականներին, իսկ 2016-ին կտեղափոխվի հուլիսի 22։

Հ.Գ.
Ի դեպ, հասկանալի է նաև, որ հիմա հայոց թվարկությամբ ամենևին էլ 4504 (2492+2012) թվականը չի։ Հայոց տոմարը յուրաքանչյուր 365 նահանջ տարվա ցիկլից հետո հետ է մնում ներկա օրացույցից 1 տարով։ Այսինքն՝ եթե 428-ից 1936 թվականը գրիգորյան օրացույցով անցել է 1508 տարի, ապա հայկականով անցել է 1507։

Հ.Հ.Գ.
Նույն նահանջ տարիների սխալ հաշվարկի պատճառով Ալիշանի հաշված մ.թ.ա. 2492-ն էլ է հավանաբար սխալ, բայց դե ո՞վ էդքան առողջություն ունի նստի հաշվի։ Համ էլ ես չգիտեմ, թե մ.թ.ա.-ի համար նահանջ տարիների հաշվարկը ոնց է ընդունված անել գրիգորյան օրացույցում։


  • 1
Iskakanic ereani qo havesin, nstel esqan hashvel a ;-)))

Genetikayi tvyalnern hamnknum en Hayki patmutyan het, et vonc a qo nahangh tarii het hamnknum? ;-)

Armenian DNA Project

"... армяне принадлежат к 13 различным генетическим группам, возраст которых датируется десятками тысяч лет, и в то же время в ДНК у армян в последние 4000 лет нет никаких следов от захватчиков, что делает их ” гомогенными во всём своем многообразии”.


Գենետիկայի տվյալները չեն կարող ասել, թե այսինչ թվին այս ինչ վայրում այսպիսի ճակատամարտ է եղել )))

Հայկի պատմությունն, իհարկե, ինչ-որ պատմական իրադարձությունների արձագանք է, բայց վստահաբար դեպքերն այնպես չեն եղել, ինչպես ավանդապատումում է։ Դա օրինակ՝ կարող է լինել մի քանի տարբեր ճակատամարտերի արձագանք։ Գորող անձանց իրական նախատիպերն էլ կարող են լինել մեկ կամ մի քանի պատմական անձնավորություն, որոնց մասին, հնարավոր է, մեզ ոչինչ հասած չլինի էլ և այլն։

Մի խոսքով, Հայկի և Բելի ճակատամարտի օր և թվականը սիմվոլիկ մի բան է։ Եվ եթե դա կապում ենք Նավասարդի 1-ի հետ, ապա հաշվարկները պիտի անենք ոչ թե Հուլյան (ինչպես Ալիշանը), այլ՝ Գրիգորյան օրացույցով, քանի որ հիմա մենք Գրիգորյանն ենք օգտագործում։ Ըստ այդմ տոմարի սկիզբ պիտի համարել (կրկին պայմանական - ոչ ոք չգիտի, թե իրականում ով, երբ և ինչի հետ կապված է մտցրել այդ տոմարը) ոչ թե մ.թ.ա. 2492-ը, այլ՝ մ.թ.ա. 2581-ը։

Dem chem 2581 m.t.a lini ;-))

Genetikan tchakatamarti masin chi patmum, baic pastoren apacucum a, vor henc Hayki patmutyan shrjanic heto hayeri megh otar azgi aryun chka...Menq misht Hayki ev Beli patmutyan@ nayel enq vorpes mifologia menak, baic pastoren inch vor kap uni mer genetikai het....

///hayeri megh otar azgi aryun chka///

Գիտես էդ լա՞վ ա։ Մենք էսօր պետք ա սովորենք ուրիշներին ձուլել մեր մեջ։ Պարսիկների նման։ Օրինակ՝ ժամանակին թուրքերին ձուլած լինեինք, հիմա լրիվ ուրիշ վիճակ կլիներ։

Albanner dzulel enq, lav el dzulvel en ;-)) Dranq vraicineri u azerineri megh el kan...
Turkerin vonc dzul einq axr? Dranq barbaros, anastvatz azg ein...Menq ski asori u ezdi chenq karoghanum,chenq el pordzum...vraciner,azeriner,turker, parsikern...bolorn el assimilacnum en, isk menq petakan dprocner enq bacum asorineri hamar, orinak...esim inchic a, baic menq erkar lezu u metz beran unenq, baic bari sirt :D

Ոչինչ, թող բարբարոս ու անաստված լինեին։ Բարբարոս լինելը վատ բան է, բայց շրջապատողների համար։ Իսկ ձուլելու հնարավոր գործիքներից մեկը օրինակ՝ քրիստոնեությունն է. մեր շրջապատում լիքը անտեր, անտիրական քրիստոնյա կա (վայթեմ մի անգամ էլ ենք էս թեմայով քո հետ խոսել)։

Իսկ պարսիկները, հա։ Կայսերական հավակնություններ ունեցող ժողովուրդ են, իսկ դա որոշակի վերաբերմունք է ձևավորում։ Օրինակ՝ մի անգամ մի ծանոթ իրանագետ պատմեց, որ Իրանում առանց պարսկերեն մենյու ոչ մի էլեկտրոնային սարք չկա ու ոչ թե այն պատճառով, որ արգելված է, այլ որովհետև ոչ ոք չի առնի - դա նստածա իրանց մեջ, որ «բա ո՞նց կարա առանց պարսկերեն մենյուի լինի»։

Իսկ մենք օտարալեզու դպրոցներ ենք բացում։

  • 1