?

Log in

No account? Create an account
Previous Entry Share Next Entry
Շախմատի, նարդու և բլոտի մասին
лис
koreolan

Originally published at Կորեոլան. You can comment here or there.

Մեր Կառավարության ձեռքն ավելորդ մեկ ու կես միլիոն դոլար է հայտնվել ու Կառավարությունը որոշել է այդ փողերով շախմատը դպրոցներում դարձնել պարտադիր առարկա։ Շատ մտածեցի, թե ում տանձին է դա պետք ու միայն մի տարբերակ գտա. այսօրվա աշակերտները մի օր մեծանալու, հասնելու են թոշակի տարիքին և բնականաբար սկսելու են ակտիվորեն մասնակցել շախմատի բակային առաջնություններին։ Փաստորեն, այս նորամուծությունն ըստ էության մի հեռահար ու երկարաժամկետ ծրագիր է` ուղղված շախմատի բակային առաջնությունների մակարդակի բարձրացմանը։ Որևէ այլ օգտակար բան միջին աշակերտին շախմատի դասերը չեն տա։

Բայց, եթե այդպես է, ապա խիստ վրդովվեցուցիչ է, որ բակային այնպիսի սիրված և ավանդական հայկական սպորտաձևեր, ինչպիսիք են նարդին և բլոտը, անտեսվում են։ Հետևաբար պահանջում եմ ինչ-որ մի տեղից ճարել ևս երեք միոլիոն դոլար և դպրոցներում մտցնել նաև նարդու ու բլոտի դասաժամեր։ Դրանով, մենք նաև կնպաստենք այդ ավանդական սպորտաձերի մասայականացմանը և միջազգայնացմանը ու ինչու չէ, Հայաստանը կդարձնենք նարդու և բլոտի համաշխարհային կենտրոն ու գերտերություն։ Կարելի է չէ՞, ասենք … ասենք Իջևանը հռչակել նարդու միջազգային կենտրոն (վերջիվերջո այդ քաղաքը ինչ-որ մի բանի միջազգային կենտրոն պիտի լինի՞, թե՞ ոչ), կազմակերպել միջազգային մրցաշարեր, որը նաև խոստանում է բազմաթիվ նոր տուրիստների հոսք, այսինքն` Հայաստանը ձեռի հետ դրանով ևս մի քայլ կկատարի տուրիստական գերտերություն դառնալու ճանապարհին։

Իսկ բլոտի կենտրոն, դե այստեղ երկու կարծիք լինել չի կարող, այդպիսին պիտի հռչակել Երրորդ մասը, որտեղ բլոտի դարավոր ավանդույթներ կան։ Ի դեպ, դա ևս կնպաստի տնտեսության այլ ոլորտների զարգացմանը. բացի միջազգային մրցաշարերից ու տուրիստների նոր հոսքերից, բլոտը կարող է նպաստել նաև ազարտային խաղերի զարգացմանը. մեր կազինոներում կարող են բլոտի մրցաշարեր անց կացնել, որը ազարտային խաղերի նոր սիրահարներ կբերի Հայաստան, և այդպիսով Հայաստանը կդառնա տարածաշրջանային Մոնտե-Կառլո կամ Լաս-Վեգաս, մմմմ … ։



  • 1
Թուուու, ո՜նց էի մոռացել։ Այ, որ իմ ժամանակ շախմատի դասեր լինեին, հիշողությունս էլ տեղը կլներ։

Ուրեմն, դոմինոյի միջազգային մայրաքաղաք պիտի լինի Սևաքարը։

բազար բլոտը որպես բանակցային ու դիվանգիտական գործընթացի ուսուցանում

ամենաինծելեկտուալը ԳՈ-ն ա

  • 1