Previous Entry Share Next Entry
Սերժ Սարգսյանի մասին
лис
koreolan

Լրագրողներին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը նայելը առիթ դարձավ, որ ի մի բերեմ նրա մասին տպավորություններս։


Դե, նախ և առաջ, Սերժ Սարգսյանը մեր լավագույն մեմաստեղծն է։ «Թարս աճած խիարը», «որ ինչ անեսը», «դրա համար ե՞նք այստեղ հավաքվելը», «Տարոն, սիրուն չին» ևն, ևն, հայրենական մեմերի լավագույն նմուշներից են։


Բայց միաժամանակ, նա նաև ահավոր վատ հռետոր է։ Մասնավորապես, բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ նրա ելույթները անքնության դեմ լավագույն միջոցներից են։


Բայց լավ, կատակը մի կողմ։ Եթե լուրջ, ապա Սերժի հասցեին բոլոր տիպի քամահրական ու ծաղրական խոսքերը իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Չէ, դրանք էլ գոյության իրավունք ունեն, օրինակ` որպես կատակ կամ որպես պոպուլիստական քայլ, բայց ոչ ավել։


Իրականության մեջ, իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը որպես քաղաքական գործիչ հիացմունքի է արժանի։ Հիմա բացատրեմ թե ինչու։


Ուրեմն, եթե գեղարվեստական կերպարների հետ համեմատելու լինենք, ապա Սերժին կարելի կլինի համեմատել ասենք` Վոլանդի կամ «Devil’s Advocate»-ում սատանայի կերպարի հետ։ Ստեղ մի հատ հոպ, բոլոր նրանք, ովքեր ստեղ ասեցին. «հա, էդ տականք սատանա Սերժիկը», կարող են սառը ջուր խմել ու հանգստանալ, քանի որ համեմատությանս հիմքում բնավ չարի ու բարու հասկացությունները չեն։


Պարզապես, Սերժ Սարգսյանը մի մարդ է, ով շատ լավ, ամենայն խորությամբ ճանաչում է մարդկային թուլությունները (ինչպես և վերոհիշյալ գեղարվեստական հերոսները) ու օգտագործում է դրանք ուղղակի արդյունաբերական և ապշեցնող մասշտաբներով։ Արդյունքում բոլորը, այդ թվում և առաջին հերթին նրա հակառակորդներն անում են այն, ինչ նրան պետք է։


Լավագույն օրինակը «այո-ոչ» հեռուստաշոուն էր, որին մասնակցում էին նույնիսկ Սերժի սկզբունքային հակառակորդ համարվող շատ մարդիկ, թերևս նույնիսկ չզգալով էլ, որ ընդամենն իրենց հատկացված դերն են կատարում Սերժ Սարգսյանի խաղում։ Ընդ որում, երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ հանրաքվեն կենաց-մահու հարց չի, իմա – իր համար էական չի կանցնի, թե չէ, վստահ եմ, որ նա դա բացարձակ անկեղծ է ասում։ Ինչո՞ւ։ Որովհետև «Devil’s Advocate»-ի վերջին կադրերից պարզ է դառնում, որ սատանայի համար «այո»-ն ու «ոչ»-ն առանձնապես չեն տարբերվում. երկու տարբերակն էլ խաղի մի մասն են։ Իսկ խաղում, հիշեցնեմ, հիմնական օգտագործվող ռեսուրսը մարդկային թուլություններն են։ Ու հենց այդ թուլությունները շահագործելով է Սերժ Սարգսյանը բոլորին շարել իր խաղատախտակի վրա, որտեղ ոնց ուզում է, շարժում է, թեև ֆիգուրները համոզված են, որ իրենք են որոշում (ինչպես և փաստաբանն էր համոզված, որ ինքն էր որոշողը), թե ինչ անել։


Ավելին, Սերժը ոչ միայն մարդկանց թուլություններն է լավ ճանաչում, այլև լավ ճանաչում է նաև իր ժողովրդին։ Ու, ի տարբերություն շատերի, ովքեր ճանաչում են զուգահեռ տիեզերքների «աշխատասեր, շինարար ու ուսման ծարավ» հային, Սերժը գիտի իրական հային ու էլի` նրա բոլոր թերություններով։


Ու այս ամենն իմացող և այդքան հմտորեն օգտագործող քաղաքական գործիչն, իսկապես, հիացմունքի է արժանի։


Էս ասվածն, իհարկե, Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքների գնահատական չէ։ Այդ մասով նրա գործունեության ու մասնավորապես նախագահ աշխատելու ընդհանրական գնահատական ես որ չունեմ առայժմ։ Առանձին-առանձին, ամեն կոնկրետ դրվագի մասով կարող եմ ունենալ դրական, բացասական կամ նեյտրալ գնահատական/կարծիք, բայց ընդհանրական` չգիտեմ։


Էս ասվածը նաև որևէ կապ չունի ոչ իմ քաղաքական կողմնորոշման, ոչ էլ սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին վերաբերմունքիս հետ։ Առաջինի մասով երբևէ ոչ ՀՀԿ-ի, ոչ էլ Սերժ Սարգսյանի օգտին չեմ քվեարկել ու չեմ պատրաստվում (դրա համար իմ պատճառներն ունեմ, բայց էդ այլ թեմա է, մի օր երևի կգրեմ), իսկ երկրորդի մասով կողմ եմ քվեարկելու (դա էլ է այլ թեմա ու դրա մասին արդեն գրել եմ




http://www.koreolan.org/blog/archives/4871

  • 1

можно было бы короче:

Азатыч слабоват в Риторике. Я бы даже сказал - никакой он
в этой самой риторике. Но кто нынче в ней силён-то, кроме
Саакашвили и Обамы ? ;-)

  • 1
?

Log in