Previous Entry Add to Memories Share Next Entry
(no subject)
лис
[info]koreolan

Originally published at Կորեոլան. You can comment here or there.

Ադրբեջանական զորահանդեսի պահով։ Որ իմացա ցույց են տվել, շատ դժգոհ էի, մինչև ինքս չնայեցի տեսագրությունը։ Ճիշտա, ոնց որ թե ցույց չեն տվել, մենակ Իլհամի ճառն են հեռարձակել, բայց ավելի վատ, այդ զորահանդեսը պետք է ցույց տալ «Միռ»-ով չէ, «Հ1»-ով, քանի դա զորահանդես չէր, դա խայտառակություն էր։

Ուրեմն զորահանդես ընդունելու, բանի մասին – էտ ադաթները թավը չէին։ Սաֆար Աբիևն էլ ներքևից վերև նայելով զեկուցեց տրիբունայի վրա կանգնած Իլհամին, թե լյոխ լյավա։ Սուտ էր ասում, զորահանդեսում ոչ մի լավ բան չկար։

Նախ Իլհամի երկար-բարակ ճառը (զբաղեցրեց զորահանդեսի մոտ 1/3-ը). այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե Իլհամն էր եկել զորահանդեսին ներկա լինելու, այլ 5000 զինվորական էին հավաքել, բերել, որ Իլհամի ճառին ներկա լինեն, բայց դա դեռ հեչ, մարդը «Գարաբագ բիզիմդիրից» էր խոսում, 20 տարվա դարդոտած սիրտն էր բացել, բա երկար կլներ, բա ոնց։

Երբ զորահանդեսը վերջապես սկսվեց, պարզ դարձավ, որ լրիվ բարդակ է։ Վաշտերը մինչև երթուղի դուրս գալը մեկ ձգվում էին, մեկ սեղմվում, մեկ իրար մոտենում, կանգում, հեռանում, քայլքի ժամանակ էլ զինվորները հաճախ միասին չէին քայլում (երևի արևն էր գլխներին տվել Իլհամի ճառի ժամանակ)։ Զինտեխնիկան հրապարակ լցվեց հեղեղի նման, առանց տրամաբանական ընդհատումների ու հերթակայության, կարծես մարշբռասոկ էր, ոչ թե զորահանդես։ Նույնը զորահանդեսի օդային մասի վերաբերյալ։ Այդպիսի որակի ֆոնին շատ ծիծաղելի էին երևում ներկված ու խոտերով փաթաթված զինվորները (ծիպը հատուկ ջոկատայիններ ու դիպուկահարներ)։

Բայց այդքանով խայտառակությունը չվերջացավ։ Այն առավել զարդարեց հեռարձակումը – չնայած շարքերի արանքով վազվզող օպերատորների ջանքերին, զորահանդեսը նայողը, եթե նախորդ օրերին արված լուսանկարները չլինեին, հաստատ չէր կարողանա որոշել, թե ինչ տեխնիկա է եղել զորահանդեսին, քանի որ տեխնիկան ուղղակի չէր երևում. օպերատորները կամ շատ մոտիկից էին նկարում, կամ շատ հեռվից։ Օպերատորների` շարքերի արանքներով վազվզելն առանձին թեմա է. ես կյանքումս չեմ տեսել, որ զորահանդեսի ժամանակ երթուղում կողմնակի մարդ վազվզի։ Շատ խնդալու էին նայվում նաև Ս-300-ի վրա խնամքով պահված «Ֆավորիտ» մակագրությունը (երևի, որ մարդիկ ոչ միայն տեսնեն, այլև կարդան) ու այն անթաքույց ոգևորությունը, որով մեկնաբանը հայտարարեց Ս-300-ի հրապարակ մտնելու մասին։ Այդ հայտարարությունն ակնհայտ առանձնանում էր մյուսներից, ինչի հիման վրա կարելի է եզրակացնել, որ զորահանդեսը երկու նպատակ է ունեցել. ա) զինվորներին լսեցնել Իլհամի ճառը, ինչի մասին խոսվեց, բ) ցույց տալ Ս-300-ը, իսկ մնացած ամեն ինչը ուղղակի մասովկա էր։ Հա, մեկ էլ շատ խնդալու էին ռազմական ուազիկների նիկել բանտաժները, ինչը, ինչը, բայց մենք` հայերս, բանտաժները պետք է գնահատենք։

Բայց դա էլ ամենը չի, պարզվում է, որ ամենախոխմեն եղել են մեկնաբանությունները ու ադրբեջաներեն իմացողները կյանք երկարացնելու հրաշալի առիթ են ստացել։ Նախ, գրեթե բոլոր զինատեսակները չգիտես ինչու ստացել են ադրբեջանական անուններ։ Այսպես, «Սմեռչ»-ը դարձել է «Գասըռգա», Ս-200-ը` «Գալհան», «Պիոն»-ը` «Նարգիզ», Տ-72 «ՈՒռալ»-ն էլ` «Ասլան» ու այդպես շարունակ։ Դա քիչ է, դեռ մի բան էլ ադրբեջանական արտադրության են հռչակվել իսրաելական անօդաչու ինքնաթիռները, Տ-72-ի ուկրաինական ու իսրաելական արդիականացումները, բելառուսական «Օսա-1Տ» համակարգը և այլն։


Ես, ճիշտն ասած, լռիվ չեմ նայել, բայց այն մասերից որոնք տեսելեմ ամենազարմանալին նվագախմբի հրապարակից հեռանալներ: էտ ինչ խայտառակություներ... Ոչ շարքով, ոչ քայլքով... Պարզապես գնացին *են յան*սովորական փողոցաին քայլով: Ուժսսսսս!

Հա, գիտեի, որ մի բան մոռացել եմ, փաստորեն նվագախումբն էի մոռացել։ Նվագախումբը լրիվ վերջն էր, բա համազգե՞ստը։

հա, բայց շատ լավ էին քայլում..

Չէ, եթե ուզում ես շատ լավ քայլերթ տեսնել, չինական զորահանդեսները նայիր - միլիմետրի շեղում էլ չես գտնի։ Իսկ ադրբեջանցիներինը` օրինակ ուշադրություն դարձրու ձեռքերին, մեկը ուշանումա, մեկը ավելի բարձրա հանում, մյուսը ավելի ցածր։ Որոշ վաշտերում էլ, եթե ձեռքերի շարժումը չլիներ, սովորական քայլքից քիչ կտարբերվեր։ Ու դա էն դեպքում, որ նման ձևով քայլելը շատ ավելի հեշտ է, քան ասենք ռուսների նման քայլելը։ Թեև, համեմատած նախորդ զորահանդեսի, այս անգամ քայլելը ավելի լավ էր։

Ամառվա կեսին մենակ թուրքը պառադ կանի: Զինվորների մոտ էս վիճակներ
http://www.youtube.com/watch?v=stFZIJPv0XM#t=0m56s

Ըհը, մանավանդ Իլհամի կես ժամանոց ճառից հետո։

Էգոիստ մի եղիր, տեսագրության հղումը տուր, մենք էլ մե քիչմ ղժժանք:))

Վայելի youtube.com/watch?v=GVt-cbeey54

Մերսի: Ահագին դրական լիցքեր ստացա:))

You are viewing [info]koreolan's journal